Ալբանական ճգնաժամ
Ալբանական ճգնաժամ, միջազգային ճգնաժամ, որ առաջացել է 1913 թվականին պետական սահմանի վերաբերյալ ալբանա-սերբական հակասության պատճառով։ Ճգնաժամի ընթացքում Հյուսիսային Ալբանիա մտցվեցին սերբական զորքերը, որը հազիվ չառաջացրեց մասշտաբային պատերազմ[1]։
Ճգնաժամի պատճառները դարձան Առաջին Բալկանյան պատերազմի հետևանքները և Ալբանիայի անկախության հռչակումը։ Սերբիան, որը հույս ուներ պատերազմի ընթացքում Ալբանիայի հաշվին դուրս գալ դեպի ծով, չհասավ իր նպատակին, չնայած որ նշանակալիորեն մեծացրեց իր տարածքները։ Իր հերթին անկախություն հռչակած Ալբանիան չուներ որոշակի սահմաններ։ Դրա համար մեծ տերությունները ստեղծեցին հատուկ հանձնաժողով, որը պետք է կազմակերպեր Ալբանիայի և Սերբիայի, Չերնոգորիայի ու Հունաստանի հետ սահմանների դելիմիտացիան։
Սերբական իշխանությունները, իմանալով հանձնաժողովի ստեղծման և գրավված տարածքների հետվերցման հնարավորությունների մասին, հոկտեմբերին սկսեցին նախապատրաստել իրենց զորքերը Ալբանիա մտնելու համար։ Հոկտեմբերի 14-ին Ավստրո-Հունգարիան իր առաջկցությունը ցուցաբերեց Ալբանիային, հոկտեմբերի 16-ին նույն կերպ վարվեց նաև Գերմանիան։ Հոկտեմբերի 17-ին ճգնաժամը սրվեց՝ կապված սերբերի՝ Ալբանիայի տարածք անցման և նրա երկրի խորքերը հասնելու հետ։ Նույն օրը Ավստրո-Հունգարիայի և Ավստրիական կայսրության արտաքին գործերի նախարարը հայտարարեց Սերբիային այն մասին, որ հանի իր զորքերը Ալբանիայի տարածքից։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, սերբական ղեկավարությունը Ավստրո-Հունգարիայի հետ պատերազմից խուսափելու համար հրաման արձակեց հարևան երկրի տարածքից զորքերը հանելու մասին։
Ալբանական սահմանների դելիմիտացիայի կոնֆլիկտն ամբողջովին չվերացվեց։ Ճգնաժամի ընթացքում Սերբիան և Ռուսական կայսրությունը սերտ հարաբերություններ հաստատեցին, ինչը կարևոր դեր կատարեց Առաջին համաշխարհային պատերազմում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1913 թվականի ալբանական ճգնաժամը//ՔՐՈՆՈՍ